211652_close_icon
views-count1694 դիտում article-date 18:04 22-04-2019

Յուրգեն Կլոպ. Մենք չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է այն հարցին, որ մանչեսթերյան դերբիի արդյունքը՝ «Սիթիի» և «Յունայթեդի» միջև, կարող է ազդել չեմպիոնական մրցավազքի վրա: «Մենք չենք կարող առանձնապես ազդել դերբիի վրա, ու ոնց որ թե՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես: Ի՞նչ հաշվով պարտվեց «Յունայթեդը» «Էվերթոնին»՝ 0:4: Դերբին ստանդարտ խաղ է, որը անցկացնելու է «Սիթին»: Մենք էլ ենք հանդիպում ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և անկասկած, ժամանակ նրանք շատ ավելի լավ մարզավիճակում էին: Այդ խաղը ավարտվեց 0:0: Այնպես լավ օր լինելու դեպքում, դերբին, միգուցե ավարտվի ոչ-ոքի: Տեսնենք, թե ինչպես կստացվի չորեքշաբթի, մենք չենք կարող ազդել դրա վրա, սակայն դրանից հետո էլ են մեզ հանդիպումներ սպասվում», ասել է Կլոպը: Մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 24-ին:

Նմանատիպ նյութեր