211652_close_icon
views-count1458 դիտում article-date 10:36 22-04-2019

Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։ Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները։ Աղոթակից ենք մեր Քույր Եկեղեցու սպասավորներին: Նաև հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին ու շուտափույթ ապաքինում` վիրավորներին: Վշտակից սիրով` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս»,-ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում:

Նմանատիպ նյութեր