211652_close_icon
views-count1478 դիտում article-date 09:19 22-04-2019

Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Էքզիթ փոլի արդյունքներով՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին։ Պորոշենկոն ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից: Նշել է, ո հաջորդ ամիս հեռանալու է երկրի ղեկավարի պաշտոնից, քանի որ այդպես որոշել են ուկրաինացիները: «Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից»,- ասել է նա: Պորոշենկոն պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին: Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»:

Նմանատիպ նյութեր