211652_close_icon
views-count10722 դիտում article-date 23:05 21-04-2019

Լեոնիդ Կուչմա. Խղճում եմ այն մարդուն, որը Ուկրաինայի նախագահ է դառնալու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ խղճում է այն մարդուն, որը նախագահական ընտրությունների արդյունքներով ղեկավարելու է երկիրը: «Այն, ինչ վաղվանից, երդմնակալության արարողությունից հետո ժառանգելու է նոր նախագահը, ես մի փոքր խղճում եմ նրան: Շատ ծանր վիճակ է ժառանգելու: «Կարևորը, սեփական ժողովրդի առջև ազնիվ և պարկեշտ լինելն է: Իսկապես, Աստված չտա, որ նա այդ ուղուց շեղվի», ասել է Կուչման: Թվարկելով խնդիրները, որոնք ընտրված նախագահի առջև են կանգնելու, առաջին հերթին Կուչման նշել է Դոնբասում ընթացող պատերազմը, «որի վերջը չի երևում»: Բացի այդ, «Ուկրաինայի տնտեսությունը դեֆոլտի եզրին է»: Նշենք, որ Լեոնիդ Կուչման Ուկրաինայի նախագահն էր 1994-2005 թվականներին: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ավարտից հետո՝ ազգային էքզիթ փոլի արդյունքների համաձայն, որոնք [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/21/1122887/]հրապարակվել են[/url] անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես, Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3 տոկոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր