211652_close_icon
views-count1425 դիտում article-date 20:32 21-04-2019

Թոմ Բանդիկյան. Ուրախ եմ, որ այս կարգի մրցաշար է կայանալու Երևանում

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Արդեն ներկայացրել էինք Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահ Մանուել Նազարեթյանի հետ հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Օլիմպիկի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Թոմ Բանդիկյանի հետ, ով նույնպես մասնակցում էր Հայաստանի Մ-19 հավաքականի մարզահավաքին. [b]- Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: [/b] - Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկը»: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան: [b]-Հավանաբար հասցրել եք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին: [/b] - Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը: [b]- Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա: [/b] - Այո, խաղային դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք: [b]- Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք: [/b] - Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Նմանատիպ նյութեր