211652_close_icon
views-count6953 դիտում article-date 19:35 21-04-2019

Դատարանը պարտավորեցրել է Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել նախկին ոստիկանապետից. Pastinfo.am

Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայցադիմումը ու պարտավորեցրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից` հրապարակայնորեն ներողություն Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար: [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/04/21/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A3%D5%A5%D5%BD-%D5%80%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D6%81/824694]«Փաստինֆո»[/url]-ի հաղորդմամբ` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից ընդդեմ Վարդգես Հովակիմյանի հայցադիմում ներկայացնելու պատճառ էր դարձել վերջինիս կողմից 2018 թ. հուլիսի 20-ին ԶԼՄ-ներով Ալիկ Սարգսյանին ուղղված արտահայտությունների, մեղադրանքների համար: Նախկին մարզպետը մասնավորապես Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»: Ընդդեմ Վարդգես Հովակիմյանի Ալիկ Սարգսյանը հայցադիմում ներկայացրել դատարանը` հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով, ինչը դատարանը բավարարել է: Մասնավորապես` դատարանը վճռել է պարտավորեցնել Վարդգես Հովակիմյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Ալիկ Սարգսյանից` « Լինելով էությամբ ստահակ և պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը (...) » արտահայտության համար: Բացի այդ` դատարանը զրպարտություն է համարել ԶԼՄ-ներով տարածված նրա հետեւյալ մտքերը ու պարտավորեցրել հերքել դրանք` «ինքը, երբ որ նոր էր ոստիկանությունում աշխատում, գնում էր ծաղիկ՝ մեխակ ծախողներից, որոնց մեջ շատ մխչյանցիներ ու էջմիածինցիներ կային, ամեն մեկից 3 մանեթ փող էր հավաքում», «Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց և քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է», «Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է», «Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը։ Մանրամասները՝[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/04/21/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A3%D5%A5%D5%BD-%D5%80%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB%D6%81/824694] սկզբնաղբյուրում. [/url]

Նմանատիպ նյութեր