211652_close_icon
views-count31803 դիտում article-date 19:16 21-04-2019

Ռուսաստանում կալանավորել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին. Irakanum.am, Pastinfo.am. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը, հայտնում է [url=https://irakanum.am/2019/04/21/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D6%84%D5%A5%D5%A9%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB/?fbclid=IwAR0DYYRXO5IakvsnaKX57-0nQ6rCJOY-LUKLa0EoHAPiV-Y5h9gF52xbTaY]Irakanum.am[/url]-ը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Մանրամասները՝ [url=https://irakanum.am/2019/04/21/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D6%84%D5%A5%D5%A9%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB/?fbclid=IwAR0DYYRXO5IakvsnaKX57-0nQ6rCJOY-LUKLa0EoHAPiV-Y5h9gF52xbTaY]սկզբնաղբյուրում.[/url] *** Իսկ ահա [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/04/21/%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%84%D5%AB%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%A8%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D4%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4/824745]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով` Միհրան Պողոսյանին հայտնաբերել են ՌԴ Կարելիայի հանրապետությունում: Նա բռնվել է հյուրանոցում գրանցվելիս:

Նմանատիպ նյութեր