1444 դիտում
18:29 21-04-2019
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
[/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 18:07-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:
Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:
[b]Լարսի մասին
[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 115 բեռնատար ավտոմեքենա:
[b] Շինարարական աշխատանքներ են ընթանում
[/b]
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
292 դիտում
19:22 18-04-2024
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
355 դիտում
19:10 18-04-2024
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ