211652_close_icon
views-count10234 դիտում article-date 12:29 21-04-2019

Արմեն Աշոտյանը տարիներ առաջ նաեւ կոշկակար է աշխատել, կոշկակարի առաջին աշխատավարձով էլ իր Pyramida ջինսն է գնել. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/04/20/1037518/?fbclid=IwAR1axMk__zSEP7iGXWyTM4SuTgx1D--MuP-YuVuepB7btbuBBC-dVmp_PxA]Aravot.am[/url]-ը գրում է. ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը դպրոցական տարիներին մականուն է ունեցել՝ էլեկտրոնիկ՝ «Էլեկտրոնիկի արկածները» ռուսական հայտնի ֆիլմից վերցված: Նախկին նախարարը պատմում է՝ դեռ դպրոցական տարիներից աշխատել է: «Այն ժամանակ կոշկակարության բում էր Հայաստանում, եւ Էրեբունի-Վարդաշեն արանքում կար կոշիկի մեծ շուկա, ու ամեն իրեն հարգող հայի բակում կար կոշիկի ցեխ: Մեր բարեկամներից մեկը մեր բակում կոշիկի ցեխ դրեց, ու ես ծնողներիս օգնելու համար որոշեցի դասերից հետո կոշկակարություն սովորել. շատ արագ սովորեցի ու մոտավորապես մեկուկես տարի դպրոցում սովորելուն զուգահեռ, բուհ դիմելու համար պարապելուն զուգահեռ երեկոները հասցնում էի օրվա պլանը կատարել ու ստանալ աշխատավարձ: Հիշում եմ՝ առաջին աշխատավարձս 450 ռուբլի էր, պապային, մամային ինչ-որ փող տվեցի, բայց նաեւ ինձ համար գնեցի այդ ժամանակ շատ տարածված «պիրամիդա» ջինսե տաբատ. մի քանի ամիս աչքս վրան էր, դասարանում կային մարդիկ, որ ունեին, բայց ես ծնողներիցս փող չէի կարող ուզել, որովհետեւ դժվարությունների մեջ էին»- Aravot.am-ին պատմեց Արմեն Աշոտյանը: Մեր հարցին՝ լա՞վ կոշկակար եք, նա պատասխանեց. «Այո, լավ որակով եմ աշխատել»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/04/20/1037518/?fbclid=IwAR1axMk__zSEP7iGXWyTM4SuTgx1D--MuP-YuVuepB7btbuBBC-dVmp_PxA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր