211652_close_icon
views-count50053 դիտում article-date 11:58 21-04-2019

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ավան վարչական շրջանի գերեզմանների մոտ «Դռռիկ Ալիկի» վրա կրակոցներ արձակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ոստիկանութւյան բոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նոքր վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ՝բաժնի պետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալներ, Վահե Լաչինյանի և Նորայր Հարությունյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ ապրիլի 19-ին Ավան վարչական շրջանի գերզմանատան մոտ Ավանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Ալեքսանյանին իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Ավան վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Ռոման Քալաշյանին, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Քալաշյանին և հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/19/1122729/?fbclid=IwAR3lBdw2E5tQHxJRhKNMIemM9IXOTjC4t_B23dtEM-NKmZcbZA-uNozOYqU]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 19-ին հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և գտնվում էր վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Նա հրազենային վնասվածքներ էր ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն էր, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։ Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի և արդարադատության փոխգնդապետ Նորայր Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները ու քննիչները պարզում էին, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ էր տեղի ունեցել հանցագործությունը։ Դեպքը տեղի էր ունեցել Ավանի գերեզմանների մոտ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել էին ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա էին արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ նշված ավտոմեքենայով էր վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն էլ հայտնաբերել էին դեպքի վայրը, որը Ավանի գերեզմանների տարածքն է և դեպքի վայրում առկա էին արնանման հետքեր: Հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ Ա. Ալեքսանյանը վնասվածքներ է ստացել օդամղիչ ատրճանակից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր