211652_close_icon
views-count15024 դիտում article-date 10:58 21-04-2019

Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա. Armlife.am

[url=http://armlife.am/news/69420.html?fbclid=IwAR0INhXdhJgR9Tvnl8QKHhmSleYpyFU_6jmOnDuq0G6vI7KHNkDp-hw7fX0]Armlife.am[/url]-ը գրում է. Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հարձակման հետևանքով վիրավորվել են բանկի երկու աշխատակիցներ, որոնք շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: Կողոպտիչներին, որոնց թիվը պարզված չէ, հաջողվել է թաքնվել: Առայժմ հայտնի չէ՝ կարողացել են նրանք արդյոք փող հափշտակել: Բանկի շրջակա տարածքը շրջապատված է, աշխատում են փորձագետ-քրեագետները: Բանկերի վրա հարձակումները հազվադեպ չեն Վրաստանում: Այսպես, մարտի 8-ին դիմակավոր երեք կողոպտիչներ Թբիլիսիի Գլդանիի շրջանում ներխուժել էին Վրաստանի Բանկի մասնաճյուղ: Մինչև հարձակումը նրանք ավտոմեքենա էին զավթել՝ պատանդներով: Ոստիկանները կրակ էին բացել հարձակվողների վրա, սակայն նրանց հաջողվել էր ճողոպրել՝ իրենց հետ տանելով պատանդի, որին շուտով ազատ էին արձակել, իսկ ավտոմեքենան՝ հրկիզել: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է կողոպտման երկու կասկածյալների, երրորդ հարձակվողը հետախուզման մեջ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր