211652_close_icon
views-count3045 դիտում article-date 18:46 21-04-2019

Ոստիկանները բերման էին ենթարկել գողության կասկածանքով

Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակամուտ գյուղի կանգառից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել առանց հաշվառման հասցեի, 1958թ. ծնված Սամվել Ա-ին: Նրա մոտ հայտնաբերվել են գործիքներ, կենցաղային ապրանքներ ու հագուստ: Պարզվել է` Սամվել Ա-ն ապրիլի 18-ի, ժամը 13.00-ի սահմաններում, նշված իրերը գողացել է Շիրակամուտ գյուղի տնակներից մեկից: Գողոնը վերցվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր