211652_close_icon
views-count3743 դիտում article-date 21:19 20-04-2019

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը. Yerkir.am

ուրքիայի Հաթայ նահանգում գտնվող երկրում մնացած միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում կբացվի Թուրքիայում առաջին հայկական թանգարանը։ Թուրքական Milliyet պարբերականի հետ զրույցում Վաքըֆլըի Հայ Առաքելական եկեղեցու ֆոնդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, որ այս թանգարանը կապացուցի, որ հայերն ու թուրքերը ապրել են միասին և կարող են ապրել միասին, հայտնում է [url=http://www.yerkir.am/news/view/172497.html]Yerkir.am[/url]-ը: Չափարը նշել է, որ թանգարանը Մշակույթի նախարարության կողմից հատուկ կարգավիճակ է ստացել և հավելել, որ Արևելյան միջերկրածովյան զարգացման գործակալությունը կաջակցի թանգարանի բացմանը։ Թանգարանը կցուցադրի Վաքըֆլըի մշակույթի, լեզվի, պատմության, խոհանոցի, պարերի վերաբերյալ տեղեկություններ։ «Իրականում գյուղական այս թանգարանով պատրաստվում ենք պատմել և հայկականության, և քրիստոնեականության մասին։ Որովհետև համալսարան ավարտած մարդիկ գալիս և հարցնում են թե արդյոք Անատոլիայում եղած հայկականությունը ազգ է, թե կրոն, արդյոք այստեղի հայերը Հայաստանից եկած հայեր են, ինչ եղավ հայերի հետ։ Մենք կարիք ունենք պատմելու»․- նշել է Չափարը։

Նմանատիպ նյութեր