211652_close_icon
views-count26047 դիտում article-date 20:57 20-04-2019

Ղազախստանում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է 11 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանում՝ Ալմա-Աթա – Տաշքենդ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը շրջվել է, որի արդյունքում զոհվել է 11 հոգի, ևս 29-ը՝ տուժել: Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին: Toyota Camry-ն մխրճվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարի մեջ: Ետևից ընթացող ավտոբուսը փորձել է խուսափել բախումից, սակայն շրջվել է: 8 հոգի տեղում է մահացել, ևս 3-ը՝ ավելի ուշ մահացել են հիվանդանոցում: Նրանք բոլորը եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցներ և մոտակայքում գտնվող զորամասի զինծառայողներ: Դեպքի առթիվ սկսվել է նախաքննություն: Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է անհետաձգելի միջոցառումներ իրականացնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր