211652_close_icon
views-count1867 դիտում article-date 15:50 20-04-2019

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Թորոսյան

Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ: Եթե կան հակամրցակցային այլ պայմանավորվածություններ և գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի համապատասխան կառույցը: «[url=https://armenpress.am/arm/news/972063.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին: «Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»,-ասաց Արսեն Թորոսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են: «Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, և դա ոչ միան նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/972063.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր