211652_close_icon
views-count3709 դիտում article-date 11:39 20-04-2019

ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում վնասել են դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանշանը, այդ մասին հաղորդում է [url=http://asbarez.com/179390/vandalism-or-accident-montebello-genocide-monument-freeway-sign-downed/?fbclid=IwAR1Nz1idqSYdJ4BkLPesUQJyqTwc1t8diyI2YfG9SD8k1b-ibWugGKWLwmY]Asbarez.com[/url]-ը: Այդ մասին կայքին ահազանգել են անցորդները, ովքեր նկատել են կոտրված ցուցանակը: Այժմ Asbarez-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ու իրավապահների հետ միասին փորձում է պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Մասաչուսեթսի տարբեր քաղաքների փողոցներում թվային վահանակներ են տեղակայվել:

Նմանատիպ նյութեր