211652_close_icon
views-count2074 դիտում article-date 22:27 19-04-2019

Մանուել Նազարեթյան. Ուզում եմ Մարսելում ստացած փորձս կիրառեմ Հայաստանի Մ-19 հավաքականում

Եվրոպայի Մ-19 առաջնությանն ընդառաջ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր շարք, որում կներկայացնի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին: Մարսել քաղաքը Ֆրանսիայի հայաշատ բնակավայրերից է, որտեղ այս պահին բնակվում է մոտ 80 հազար հայ: Այստեղ միշտ էլ եղել են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը՝ դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ-19 հավաքականի շարքերը: Մեզ հետ զրույցում Նազարեթյանը պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին. [b]-Ի՞նչ կպատմեք Ձեր մասին: [/b] -Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկում»: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկում» ընդգրվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկի» Մ-19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմը ամեն կերպ օգնում են: [b]-Հայերեն բառեր սերտե՞լ եք: [/b] -Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում: [b]-Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք: [/b] -Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ: [b]-Մարսելի «Օլիմպիկից» Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական: [/b] -Ֆուտբոլային տարբեր մշակույթում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկում» փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:

Նմանատիպ նյութեր