211652_close_icon
views-count36138 դիտում article-date 21:52 19-04-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mitsubishi-ն բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 28-ամյա Ալեն Ղարաջյանը իր կողմից վարած Mitsubishi IO մակնիշի 95 VV 059 համարանիշի ավտոմեքենայով Գյուգարակ-Ստեփանավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, 25-ամյա Սեդա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր