211652_close_icon
views-count2235 դիտում article-date 17:58 19-04-2019

«Արսենալը» պատրաստ է 22 մլն ֆունտ վճարել Դեմիրբայի համար

«Արսենալը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» կիսապաշտպան Քերեմ Դեմիրբայի ծառայություններով: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 22 մլն ֆուտ, որպեսզի ակտիվացնի 25-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերման իրավունքը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հանձինս գերմանացի խաղացողի տեսնում է Աարոն Ռեմզիին փոխարինող, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուս»: Այս մրցաշրջանում Դեմիրբայը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 28 խաղի, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր