211652_close_icon
views-count2177 դիտում article-date 15:32 19-04-2019

Կա՛մ հայտարարեք, որ պահի տակ եք ասել, կա՛մ էլ IQ թեսթ անցկացնենք՝ ստուգելու, թե որ պատգամավորները «պլինտուսից» ցածր մակարդակ ունեն․ Թունյանը՝ Մելքումյանին. Tert.am

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ կարևոր հարց է քննարկվում՝ ոչ թե ցեմենտի թեման է, այլ պետության ընդհանուր տնտեսական մոտեցումները, թե ինչպես են առաջ գնալոմ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/19/Cement/2977801?fbclid=IwAR3_Y8dJ55x2FAEhlQKKYpSDCIBhOSqX3Kx14zxyH8v1ebbUoVHIx7Us3XE]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ ուրախ է, որ հարցը բովանդակային ձևով է քննարկվում, բայց ասաց, որ մի քանի հնչեցրած հայտարարություններին կանդրադառնա, որից հետո կլսի նաև նիստին ներկա Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը։ Թունյանը նշեց, որ Ծառուկյանն ասել է, որ իր՝ Թունյանի որոշումը անձնական շահեր է հետապնդում կամ իր բարեկամների հետ է հանդիպել, խնամի-ծանոթ են այդ որոշման վրա ազդել։ «Այդ հարցում ինձ թվում է ձեզ պարզապես սխալ ինֆորմացիա են տվել»,-դիմելով՝ Ծառուկյանին, ասաց Թունյանը։ Նա նշեց, թե նաև Գագիկ Ծառուկյանը հարցրել է՝ ինչո՞ւ է հանձնաժողովը Կառավարության որոշումը փոխել և միայն ցեմենտի ներկրման տուրքը թողել՝ կլինկերինը հանելով։ Թունյանն ասաց, որ հանձնաժողովը նրա համար է, որ եթե հարկ կա՝ փոխի որոշումը, եթե հարկ լինի՝ նաև բացասական եզրակացություն տա, ինչն էլ անելու են։ Պատգամավորն ասաց, որ բոլորն էլ ընդունում են, որ ցեմենտի շուկայում խնդիր կա, բայց այլ հարց է՝ այս տարբերակով խնդիրը լուծո՞ւմ են, թե՞ կողքից այլ խնդիրներ են առաջացնում։ Նա համաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկման հետ, որ որոշումները պետք է կայացվեն՝ պետության շահերից ելնելով, բայց նաև շեշտեց, որ արագ որոշումներն են միշտ վնաս տալիս։ «Դրա համար ասել ենք՝ բերեք մեկ տարով պետտուրքը սահմանենք, ոչ թե ռեալ փոփոխություն անեք, հնարավորություն տանք, որ քննարկենք ու արմատապես խնդիրը լուծենք»,-ասաց նա և հավելեց, թե պետք է ընդունել, որ իրենց բոլորին ոչ թե պետք է հայկական ցեմենտը պաշտպանել, այլ անել ամեն բան, որ դրա մրցունակությունը բարձրանա։ «Մենք ժամանակին մեծ ծավալով ցեմենտ ենք արտահանել թ՛ե Վրաստան, թ՛ե Իրան: Եկել է վիճակ, որ տեղական շուկայում չենք կարողանում այդ երկու երկրներից եկած ցեմենտի հետ մրցակցել»,-ասաց նա։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/19/Cement/2977801?fbclid=IwAR3_Y8dJ55x2FAEhlQKKYpSDCIBhOSqX3Kx14zxyH8v1ebbUoVHIx7Us3XE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր