211652_close_icon
views-count22373 դիտում article-date 14:39 19-04-2019

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ <<ԱՇՈՏ ԵՐԿԱԹ ԽԱՉ>> ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ հնչեց Տերունական աղոթքը, որից հետո «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանը բաժանվեց ռազմական ոստիկանության «ավագ ենթասպա» կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին: Բանակի հոգևոր առաջնորդը աղոթք բարձրացրեց ինչպես ներկաների, այնպես էլ պանթեոնում հանգչող մեր քաջորդիների համար: «Ես ուզում եմ մեր հոգու մեջ աղոթք բարձրացնենք նաև այն հոգիների համար, ովքեր հավերժական ճամփորդ են»,- ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Նա ներկաներին մաղթեց անփորձանք և խաղաղ ծառայություն. «Խաչը միշտ զորավիգ ու պահապան լինի հայ սպաներին և հայ զինվորներին»,- ընդգծեց Սրբազան Հայրը: Այնուհետև ներկաները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ շրջեցին պանթեոնի տարածքում, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին: Օրն ամփոփվեց Ոտնլվայի կարգով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 18-ին նշում էր Ավագ հինգշաբթին, որտեղ օրվա երկրորդ կեսին կատարվում է Ոտնլվայի կարգ: Այն խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ: Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի՝ խորհրդանշական թվով 12 զինծառայողների ոտքերը՝ ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտների ոտքերը լվանալու օրինակի: Տղաներն օրհնություն ստացան Ոտնլվայի կարգով և առաջիկայում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Սիրիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր