211652_close_icon
views-count3864 դիտում article-date 10:43 19-04-2019

Վարչապետը զայրացել է. օրվա հերոսը Գեղամ Գևորգյանն է «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գևորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև պատմության «հերոսը»` Գեղամ Գևորգյանը: Ի դեպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանյանի վրա: Հիշեցնենք` վերջերս վարչապետն իր աշխատակազմից երեք հոգու ազատեց աշխատանքից: Խնդիրը կապված էր Ազգային ժողով ուշ բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հետ: Աշխատակազմը չէր հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է. չէ՞ որ ինքը և իր թիմը պետք է ուսումնասիրեին` թեկնածուն համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին, թե ոչ: Բայց, արի ու տես, չեն հաշվել Գևորգյանի աշխատանքային ստաժը, ինչը ամոթալի վիճակում է գցել կառավարությանն ու վարչապետին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր