211652_close_icon
views-count2405 դիտում article-date 10:21 19-04-2019

Իրանից Հայաստան ներկրված գազի ծավալը 2018-ին աճել է 141.1 մլն խմ-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեև ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018թ. ՀՀ առաքվել է 2 մլրդ 463,4 մլն խմ գազ՝ 2017թ. 2 մլրդ 378.7 մլն խմ-ի փոխարեն: Էապես աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենն ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից: 2017թ. համեմատ՝ ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են 56.4 մլն խմ-ով. եթե 2017թ. ներկրվել 11 մլրդ 996 մլն խմ գազ, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1 մլրդ 939.6 մլն խմ: Ինչ վերաբերում է Իրա­նից ներկրված գազի ծավալներին, ապա 2018թ. այն ավելացել է 141.1 մլն խմ-ով. 2017թ. Իրանից առաքվել 1382.7 մլն խմ գազ, նախորդ տարի այդ թիվը հասել է 523.8 մլն խմ-ի: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ 2018թ. ընթաց­քում, 2017թ. համեմատ, 67.4 մլն խմ-ով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները, փոխարենը 16.4 մլն խմ-ով աճել են արդյունաբերական ընկերությունների օգտագործած գազի ծավալները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր