211652_close_icon
views-count1775 դիտում article-date 23:27 18-04-2019

Լիբանանի Զահլե քաղաքում դեսպան Աթաբեկյանն այցելել է հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիներ և հանդիպում ունեցել հայ համայնքի հետ

Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք: Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվեցին ՀՀ-ում համապատասխան ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրեց քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր գնահատեց հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում: Զահլեում դեսպան Աթաբեկյանն այցելեց նաև հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիներ, ինչպես նաև՝ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր