211652_close_icon
views-count4395 դիտում article-date 21:07 18-04-2019

Չընկրկել, չվհատվել, իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյանի գրառումը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։ «Սիրելիներ ջան Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Մանրամասների մասին կխոսեմ հետագայում։ Բոլորիդ սիրող, նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա, Դավիթ»։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Նմանատիպ նյութեր