211652_close_icon
views-count2117 դիտում article-date 15:49 18-04-2019

Յուրգեն Կլոպ. Երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» հետ. անհամբերությամբ եմ սպասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0, 4:1): «Այս մրցաշրջանում մենք ավելի լավ խաղացինք: Մենք ավելի փորձառու թիմ ենք: Ունեցել ենք բարդ արտագնա հանդիպումներ, և գիտեինք, որ այս խաղը նման է լինելու «Սիթիի» և «Ռոմայի» հետ հանդիպումներին՝ անցած տարի: Բարդ խաղ էր, սակայն մենք կիսաեզրափակիչում ենք, ամեն ինչ լավ է: Ես առաջին անգամ կխաղամ «Բարսելոնայի» դեմ՝ չհաշած ընկերական հանդիպումները: Անհամբերությամբ եմ սպասում խաղերին», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր