211652_close_icon
views-count5745 դիտում article-date 16:10 18-04-2019

Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում: Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և մակնշման պայմաններին, ինչպես նաև օբյեկտի և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող պահանջները: Կոչ ենք անում բոլոր սպառողներին կասկածելի թարմությամբ սննդամթերք նկատելու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 012 90-60-90 կամ 010 20-60-40 համարներով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին: Մշտադիտարկման արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր