211652_close_icon
views-count2679 դիտում article-date 14:57 18-04-2019

Օրենքով կբացահայտվեն հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծն ուղարկել ԱԺ: Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ապրիլի 18-ին Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: «Հայաստանը 2017 թ. մարտից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր: Այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցելով՝ ստանձնել ենք մի շարք պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի սույն փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը»,- ասաց Բաղրամյանը:

Նմանատիպ նյութեր