211652_close_icon
views-count1399 դիտում article-date 23:20 17-04-2019

Հելսինկիում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Ապրիլի 16-ին Հելսինկիում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննականը՝ ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաիմո Հենրիկսոնը (Maimo Henriksson)։ Հանդիպման մեկնարկին կողմերը կարևորեցին խորհրդակցությունների անցկացման պարբերականության պահպանումը, անդրադարձան երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումներին։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆիննական քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին համագործակցության հետագա խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերությանը, քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները: Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ֆին գործընկերներին ներկայացրեցին վերջին տարում Հայաստանում տեղ գտած զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչպես նաև երկրում հռչակված տնտեսական հեղափոխության առաջնայնությունները։

Նմանատիպ նյութեր