847 դիտում
15:56 17-04-2019
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ տիար Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը:
Մասնավորապես Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, հասարակության մեջ հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում:
Նմանատիպ նյութեր
707 դիտում
11:18 16-06-2014
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
5671 դիտում
15:42 17-06-2018
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
277 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը