211652_close_icon
views-count1820 դիտում article-date 15:24 17-04-2019

Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի

ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նշեց, որ վերելակները կստեղծվեն ինչպես ներքին շուկայի սպառման, այնպես էլ արտահանման համար: Կոտայքի մարզպետի խոսքով՝ ինքը «XinJiang TianShan Elevator Manufacturing» չինական ընկերության հետ հուշագիրը ստորագրել է 5 ամիս առաջ: «Այս պահին ունենք 5 արտադրատարածք, որոնք նախնական հավանության են արժանացել հայաստանյան ներկայացուցչության կողմից: Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի իրենց մասնագետները վերջնական ընտրությունը կատարեն և ներկրեն հոսքագծերը: Մոտավորապես հաշվարկել ենք վերելակների պահանջարկի մարզի ունեցած պոտենցիալը, գումարած դրան այլ տարածաշրջանների քաղաքային ու այդ թվում մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները»,- նշեց Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր