211652_close_icon
views-count3081 դիտում article-date 15:02 17-04-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Ապրիլի 17-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 12:00-ից 18:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 17-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Նմանատիպ նյութեր