6257 դիտում
15:16 17-04-2019
Ֆրանսիացի հայտնի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը
Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը գնահատել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը։ Ճարտարապետի խոսքով՝ այն կազմում է մոտ 1 մլրդ եվրո, գրել է Le Parisien թերթը։
Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման և տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին:
«Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել է Վիլմոտը նշված գումարի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին:
Ավելի վաղ Le Parisien թերթը հայտնել էր, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Միջոցները հիմնականում հատկացնում են խոշոր ընկերություններն ու գործարարները, ինչպես նաև 4 հասարակական հիմնադրամները, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը:
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
11:13 16-04-2019
Ֆրանսիացի գործարարների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի վերանորոգման համար
26860 դիտում
23:31 17-04-2019
Հայազգի գործարարը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումար կհատկացնի