1824 դիտում
13:11 17-04-2019
ԱԳ նախարար Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:
Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշեց. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ, և ես վստահ եմ, որ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային և քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17438 դիտում
21:56 15-04-2019
Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4115 դիտում
09:53 16-04-2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1014 դիտում
15:49 29-04-2014
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է մատուցվել
Այս բաժնից
631 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
526 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար