211652_close_icon
views-count1633 դիտում article-date 10:39 17-04-2019

Տարեկան 200 մարդ անվճար կկարողանան սովորել և տիրապետել այդ պահանջված գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում: Իսկ աշխատաշուկայում, պարզվում է, պահանջված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է: Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկացնում, որպեսզի 200 հոգի անվճար կարողանան սովորել և տիրապետել այդ պահանջված գործին: Նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների և առողջապահական ոլորտի մասնագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարունակում է բարձր մնալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր