211652_close_icon
views-count1697 դիտում article-date 09:37 17-04-2019

ՏԻՄ լայնածավալ ընտրություններից առաջ մարզպետները «կֆիլտրեն» ռիսկային համայնքները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխա­նություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբող­ջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատե­սում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել: Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ մարզպետ­ներն ու համապատասխան ոլորտի գերատես­չությունները հասցնեն բոլոր ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու տվյալ տարածքնե­րում առաջադրել ՔՊԿ թեկնածուների: Ար­դյունքում ՔՊ-ականները կունենան իրենց տարածքային ամբողջական «թիմը», ներկա փուլում նրանք տոտալ զբաղվում են այս թե­մայի նախապատրաստական աշխատանքնե­րով և տարածքներում ներուժ ունեցող պոտեն­ցիալ կադրեր են փնտրում: Զուգահեռ իրակա­նացվում են գործող համայնքապետներից ձերբազատվելու աստիճանական քայլեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր