211652_close_icon
views-count2544 դիտում article-date 16:40 16-04-2019

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի համեմատ ցածր է մնում 9 սանտիմետրով

2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, ինչը դեռեւս 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա ապրիլի 15-ին գրանցված նիշից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ապրիլի առաջին տասնհինգ օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 17 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր: Օրական միջին թողունակությունը կազմել է 1 միլիոն 493 հազար խորանարդ մետր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Նմանատիպ նյութեր