211652_close_icon
views-count1340 դիտում article-date 14:23 16-04-2019

Դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Լայպցիգում Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների։ Միջոցառումը կազմակերպվել էր հայ ուսանողների և Լայպցիգի հայկական մշակութային միության կողմից։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին դիմեցին նաև Լայպցիգի հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր առաջնորդ Բերնհարդ Շպիսը (Bernhard Spies)։ Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հայկական և գերմանական հոգևոր երաժշտություն։ Այն ավարտվեց Տեր Սահակ քհն. Սահակյանի և Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և նահատակներին։ Բազմաթիվ ներկաների թվում էին հոգևոր և մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր