211652_close_icon
views-count1906 դիտում article-date 13:00 16-04-2019

Հրապարակվել են խոշոր հրդեհից հետո առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հրապարակվել են նախօրեին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո տաճարի առաջին լուսանկարները։ Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, հրդեհի պատճառը դետևս պարզ չէ։ Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը կարող էր առաջացած լինել այնտեղ ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի սայրաձողը, լրջորեն վնասվել է նաև հենակառույցը։ Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը միայն ապրիլի 16-ի առավոտյան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը տիկնոջ հետ տաճար է մտել, երբ առաստաղից դեռևս կայծեր էին թափվում: Նա շնորհակալություն է հայտնել հրշեջներին և խոստացել է, որ տաճարը կվերականգնվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր