211652_close_icon
views-count2205 դիտում article-date 12:27 16-04-2019

Նոտր Դամում բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերը տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: «Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր»-,հայտնել է հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն առաջացել է երեկ երեկոյան։ Փլվել է տաճարի սայրաձողը, վնասվել է հենակառույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մի քանի հարյուր հրշեջ:

Նմանատիպ նյութեր