211652_close_icon
views-count1558 դիտում article-date 23:03 15-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 11-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի գովազդային վահանակին և բետոնե պատնեշին. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 16.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 17.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում 24-ամյա հեծանվորդը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 02.30-ին, Երևանի Սաֆարյան և Վախթանգովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է տանիքից ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Արևածագ գյուղում իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով շրջադարձ կատարելիս սրահից ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ ռեստորանի պատին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Գորիսի Երևանյան խճուղում «Տոյոտա-Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է հանդիպակաց ընթացող «Օպել-Վեկտրա» ավտոմեքենային. «Տոյոտա-Կոռոլա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 11.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 02.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բյուզանդի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 62 տարեկան տղամարդու, ապա բախվել է կայանված «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 20.30-ին, Համլետ «ԳԱԶ 2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «ՎԱԶ-21213», «ՎԱԶ-21093» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 05.10-ին, Երևանի Ազատության պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել է կայանված «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 27-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 12-ին, ժամը 16.10-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը և «Օպել»-ի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել առվակը. 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 22.06-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում կայանված «Մերսեդես Վիտո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2107»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լոր գյուղում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Լեքսուզ RX 330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա և 70-ամյա երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 15.50-ին, Երևանի Խանջյան և Հերացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21140», «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 02.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց : Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» միկորավտոբուսը և թիվ 2 երթուղու տրոլեյբուսը. տրոլեյբուսի 6-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին 26-ամյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում իրար են բախվել իր վարած «Օպել» և մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Նույն օրը, ժամը 20.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ ժամը 19.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Քարակերտ գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 10.15-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 47-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Պորշ Կայեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 19.40-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին կորցրել է ինքնակառավարումը և ընկել ձորակը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր