211652_close_icon
views-count920 դիտում article-date 22:40 15-04-2019

Ամփոփվել են 4-րդ զորամիավորման կատարած աշխատանքները

Ապրիլի 13-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները, ըստ ուղղությունների, ներկայացրել են եռամսյակի ընթացքում զորամասերում կատարված աշխատանքները, նշել բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ: Նիստի ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանն ընդգծել է գրանցված դրական առաջընթացը, նախանշել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:

Նմանատիպ նյութեր