211652_close_icon
views-count8586 դիտում article-date 19:12 15-04-2019

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննության դատական նիստը հետաձգվեց. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Manvel-grigoryan/2974049]Tert.am[/url]-ը գրում է. Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննության դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի ապրիլի 19-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա՝ միջնորդությունը, հավանաբար, կմերժվի և դա պայմանավորված է կոնկրետ դատավորի տրամադրվածությամբ, վերաբերմունքով, ինչը վերջինս ակնհայտորեն չի էլ թաքցնում: «Որևէ նոր բան չի կարող տեղի ունենալ: Եթե լինի էլ այդպիսի բան, ապա դա պայմանավորված չի լինելու դատարանի անկախությամբ, արդար դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ: Կոնկրետ այս դատավորի դեպքում համոզվել ենք, որ եթե ինքը բարենպաստ միջանկյալ դատական ակտ էլ կայացնի, դա կարող է պայմանավորված լինել ամեն ինչով, բացի արդարադատության շահերից»,-իր կարծիքը հայտնեց փաստաբանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Manvel-grigoryan/2974049]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր