211652_close_icon
views-count2664 դիտում article-date 18:40 15-04-2019

Ռեյկյավիկ Օփեն. Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը առաջատարների շարքում են

Իսլանդիայում ավարտին է մոտենում Ռեյկյավիկ Օփեն միջազգային մրցաշարը: Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է Ռումինիան ներկայացնող գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն: Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 5.5-ական միավոր և կիսում են 2-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Պետրոսյանը՝ 5-րդ: Սերգեյ Մովսեսյանը վաստակած 5 միավորով 12-րդ տեղում է: [url=http://chess-results.com/tnr374902.aspx?lan=11]Արդյունքներ[/url]

Նմանատիպ նյութեր