211652_close_icon
views-count28442 դիտում article-date 17:18 15-04-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորել է համակարգի թոշակառուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպեցին ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար: Միջոցառումն սկսվեց լռությամբ՝ հիշատակի տուրք մատուցելով ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, ով երկար տարիներ ղեկավարել է հոգաբարձուների խորհուրդը: Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ: Նրանց խոսքով այս հավաքույթը իրենց համար սպասված է և մեծ արժեք ունի, որն իրենց երիտասարդությունն ու աշխատանքային պատմությունն է հիշեցնում, ինչպես նաև հաճելի է տեսնել նախկին գործընկերներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք: ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև ամեն տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար: Բանկային համակարգի թոշակառուները ևս անպակաս չմնացին իրենց օրհանանքներն ու շնորհակալությունը հայտնելու գործում, ովքեր առավել երջանիկ էին, տեսնելով երիտասարդ գործընկերների հարգալից ու սիրառատ վերաբերմունքն իրենց հանդեպ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր