հիմնական կայք
Լրահոս

Երգի պրեմիերա. Մերի Քոչարյան. «Թաքուն բոլորից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգի պրեմիերա. Մերի Քոչարյան. «Թաքուն բոլորից». ՏԵՍԱՆՅՈՒԹ Ապրիլի 9-ին կայացավ երգչուհի Մերի Քոչարյանի «Թաքուն բոլորից» նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան: Մերին՝ երկու տարվա դադարից հետո իր հանդիսատեսին է ներկայանում ամբողջովին նոր կերպարով:


Երգը պատանեկան սիրո մասին է, մի զգացմունք, ով ունեցել է մեզանից յուրաքանչյուրը։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի, տեսահոլովակի ռեժիսորն է Նիգ Եգիբյանը:

Տեսահոլովակում նկարահանվել է սիրված դերասանուհի Աննա Մանուչարյանը:

Բացի երգելուց, Մերի Քոչարյանը ապրիլի 14-ից կներկայանա նաև նոր I like it ծրագրի շրջանակներում, որպես ժյուրի, որը եթեր կհեռարձակվի Արմենիա TV-ով: Մնացած փակագծերը կբացենք շուտով:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք