211652_close_icon
views-count57731 դիտում article-date 16:10 15-04-2019

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական միջնակարգ դպրոցի երեխաները կենդանի կատարմամբ ոստիկանության ծառայողներին իրենց մասնագիական տոնի առթիվ իսկական տոն պարգևեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի տան դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական միջնակարգ դպրոցի աշակերտները՝ տնօրեն Աննա Խաչատրյանի գլխավորությամբ մի իսկական տոն պարգևեցին ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողներին։ Միջոցառմանը ներկա էին ոստիկանության Արմավիրի մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խմելյանն ու տարածքային բաժինների պետերը՝ իրենց անձնակազմով։ Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև պարգևատրումներ և մի խումբ ոստիկանության ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից։ Ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը փոխանցեց նաև Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը և կոմիտեի նախագահի կողմից պարգևներ փոխանցեց ոստիկանության ծառայողներին։ Ելույթ ունեցավ նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզի ոստիկանության վետերանների նախագահը և այլ անձինք։ Միջոցառման ամենագրավիչ պահը թիվ 8 հիմնական միջնակարգ դպրոցի երեխաների կենդանի կատարմամբ երգն ու երաժշտությունն էր, իսկ դահլիճում երկար ժամանակ չէին դարարում ծափերը։ Երեխաներն անընդհատ վանկարկում էին «ոստիկանը մերն է և մենք մեզ ավելի ապահով ու անվտանգ ենք զգում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 586+
586+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր