211652_close_icon
views-count930 դիտում article-date 12:12 15-04-2019

Դեսպան Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի գործադիր տնօրեն պրոֆեսոր Էրիկ Ֆուաշի հետ (Eric Fouache): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելնելով Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների բարձր մակարդակից` դեսպանը կարևորել է կրթական ոլորտում, այդ թվում Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանի հետ համագործակցության հաստատումը: Ողջունելով գաղափարը` Էրիկ ֆուաշն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ինքը նույնպես այցելել է Հայաստան և մասնակցել աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքն համագործակցության հաստատման ուղղությամբ: Հանդիպմանը գործադիր տնօրենը հանգամանալից ներկայացրել է համալսարանի հնարավորություններն ու ուսումնական ծրագրերը: Տեղեկանք. Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանը հիմնադրվել է 2006թ. Փարիզի «Սորբոն» համալսարանի և Աբու Դաբիի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Այն ունի հիմնականում հումանիտար ուղղվածություն` գործում են պատմության, աշխարհագրության, մշակույթի պատմության և հնագիտության, փիլիսոփայության և լեզուների ֆակուլտետները, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններ, համալսարանն ունի ունի ութ հարյուր ուսանող, սեփական հանրակացարաններ ու ճամբար: Ընդունելության համար ֆրանսերեն լեզվի իմացության մինիմալ պահանջը DELF B2 շեմն է: Բուհում ուսանում են նաև ուսանողներ ԱՊՀ երկրներից:

Նմանատիպ նյութեր