211652_close_icon
views-count1475 դիտում article-date 11:59 15-04-2019

«Ամերիկյան ավիաուղիներ»-ը երկարաձգել է Boeing-737 Max օդանավերի թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 19-ը

«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Boeing-737 MAX օդանավերի թռիչքների արգելքը մինչև օգոստոսի 19-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։ Արգելքը նշանակում է օրական մոտ 115 չվերթի չեղարկում, ինչը կազմում է ամառային ժամանակաշրջանում ԱՄՆ-ում ավիափոխադրումների մոտ 1.5 տոկոսի չեղարկում։ Ներկա պահին ընկերությունն իր ենթակայության ունի 27 նշված դասի օդանավ։

Նմանատիպ նյութեր