211652_close_icon
views-count1644 դիտում article-date 09:57 15-04-2019

Կրակոցներ Կանադայի եկեղեցիներից մեկում. կա զոհ և վիրավոր

Մեկ մարդ մահացել է և ևս մեկը՝ վիրավորվել կանադական Սալմոն-Արմ քաղաքում գործող եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել կիրակի, առավոտյան տեղի ժամանակով ժամը 10։30-ին։ Հրազենով զինված 25-ամյա տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել 2 քաղաքացու վրա։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել։ Հանցագործը ձերբակալվել է, նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կրոնական դրդապատճառներով չի կատարվել։ Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին։

Նմանատիպ նյութեր